Երևանում նոր արագաչափեր և խեսախցիկներ կգործարկվեն

Երևանում նոր արագաչափեր և խեսախցիկներ կգործարկվեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ից գործարկվելու են Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (ԱՄՆ դեսպանատնից դեպի Սեբաստիա փողոց 200 մետր հեռավորության վրա) տեղադրված արագաչափ սարքերը:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, կտեղադրվի 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, երթևեկության թույլատրելի արագությունը՝ 80 կմ/ժ:

Նույն օրվանից գործարկվելու են Երևան քաղաքի Ազատության պողոտա-Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---