«Երկիր ծիրանին» քարոզարշավը մեկնարկել է հեծանվաերթով

«Երկիր ծիրանին»  քարոզարշավը մեկնարկել է հեծանվաերթով

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Երկիր ծիրանի» կուսակցությունն Ազատության հրապարակից հեծանվաերթով մեկնարկել է քարոզարշավը:

«Մեր կարգախոսն է՝ «Մենք գալիս ենք արևի քաղաքին տալու մարդկային ջերմություն»»,- ասել է կուսակցության հիմնադիր, ընտրական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանն ու հրապարակել է ծրագրային դրույթները, ներկայացրել թիմին:

«Նրանք տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, կայացած իրենց ոլորտներում: Շատ հաճախ ինձ հարցնում են՝ ձեր թիմում չկան հայտնի մարդիկ: Ասեմ ձեզ, որ մեր թիմում հայտնի մարդիկ իրենց ոլորտներում»,-հավելել է նա, գրում է Panorama.am-ը:

Անդրադառնալով ծրագրային դրույթներին, Փոստանջյանն ասել է. «Մեծ ուշադրություն ենք դարձնելու Երևանի կենտրոնի կառուցապատման, քաղաքաշինական խնդիրներին, կանաչապատմանը, հեծանվաուղիների հատակացմանը, տրանսպորտի խնդրին, ճարտարապետության զարգացմանը, փողոցների ու բակային տարածքների բարեկարգմանը, արտաքին լուսավորությանը, մետրոլոպիտենի շինարարությանը, տրամվայի վերականգնման հարցին, աղբահանությանն ու աղբի վերամշակմանը»:

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:

Կարդացեք նաև՝ ԵԼՔ-ի քարոզարշավը մեկնարկել է. Կարգախոսն է «Երևա՛ն ջան, ելք կա»

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---