30 հոկտեմբերի 2007 - 15:55 AMT
ՍՏՀԿ-ի Անկարայի հռչակագրի տեքստում արտացոլված չէ Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցով
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) ԱԳՆ ղեկավարների համաժողովին ընդունված Անկարայի հռչակագրի տեքստում արտացոլված չէ Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀՀ ԱԳՆ-ում, Հռչակագրի 14-րդ կետում նշված է. «Հաստատում ենք, որ տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունները խանգարում են համագործակցությանը, դրանք պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով` հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա»: «Ադրբեջանակ ԶԼՄ-ները հերթական անգամ դեզինֆորմացիա են տարածում»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հայտնել է, որ «հռչակագրում նաեւ արտացոլված է Ադրբեջանի դիրքորոշումը, «որով կոչ է արվում ՍՏՀԿ երկրներին արձագանքել Հայաստանի բռնազավթողական քաղաքականությանը, որը հանգեցրել է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը»: