Փայլանը Մեջլիսից պահանջել է քննել 1915-ին հայերի «տեղահանության մասին» օրենքի հետևանքները

Փայլանը Մեջլիսից պահանջել է քննել 1915-ին հայերի «տեղահանության մասին» օրենքի հետևանքները

PanARMENIAN.Net - Թուրքիայի հայ պատգամավոր Գարո Փայլանը Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Մեջլիսի ղեկավարությանը:

«Ժամանակավոր տեղահանության օրենք»-ը ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ էր մտել նույն թվականի հունիսի 1-ին, նշում է Ermenihaber-ը՝ հղում անելով «Ակոսին»: Օրենքի ընդունմանը հետևեց հայերի, հույների, ասորիների տեղահանությունն ու ցեղասպանությունը:

2016 թվականի ապրիլին Փայլանը մեջլիս էր տարել Ցեղասպանության ժամանակ զոհված 7 հայ տատգամավորների, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի լուսանկարները և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ:

Կարդացեք նաև. Փայլան. Ցեղասպանության հարցում թուրք պատգամավորները կորցրել են բազմակարծության իրավունքը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---