ՀՀ-ում քներակների բացառիկ վիրահատություն է կատարվել

ՀՀ-ում քներակների բացառիկ վիրահատություն է կատարվել

PanARMENIAN.Net - Հայաստանում բացառիկ վիրահատություն է կատարվել, որը փրկել է 68-ամյա տղամարդու կյանքը: Էրեբունի բժշկական կենտրոնի վիրաբույժները կարողացել են պարանոցի վրա գտնվող քնային երկու զարկերակի վրա եղած տարբեր խնդիրները լուծել մեկ վիրահատությամբ:

Հայաստանում մինչև այժմ նման վիրահատություն չէր կատարվել, հաղորդում է «Երկիր մեդիան»:

Մինաս Նավասարդյանի մոտ բժիշկների ախտորոշած հիվանդության պարագայում կյանքի տևողությունը մեկ տարիից ավելի չէր կարող լինել: Մոսկվայում ախտորոշվելուց հետո չդադարող գլխապտույտներով հիվանդը եկել էր Հայաստան, իսկ այստեղ պարզվել՝ կյանքը փրկելու միակ տարբերակը մի վիրահատություն է, որը մեր երկրում դեռ ոչ ոք չէր կատարել:

Էրեբունի բժշկական կենտրոնի վիրաբույժները միանգամից էին կողմնորոշվել՝ ավելի լավ է ռիսկի գնալ ու վիրահատել, թեև վիրահատության ընթացքում մահվան հավանականությունը փոքր չէր, քան հիվանդին պահել այս վիճակում: Արդյունքում վիրաբույժ Մեսրոպ Շատախյանը հերթական անգամ գլխավորել է բարեհաջող ելքով վիրահատություն, որ ոչ միայն Հայստանում, այլև՝ իր պրակտիկայում էլ էր բացառիկ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---