Բաքվում ընդդիմադիր թերթի խմբագրին ութ եւ կես տարվա ազատազրկման են դատապարտել

PanARMENIAN.Net - Ծանր հանցագործություններով դատարանը հայտարարել է «Ռեալնի Ազեռբայջան» եւ «Գյունդելիք Ազեռբայջան» թերթերի խմբագիր Էյնուլե Ֆաթուլաեւայի դատավճիռը: Դատավճռի համաձայն Էյնուլա Ֆաթուլաեւան դատապարտվել է 8 տարի եւ 6 ամիս ազատազրկման: Այդ մասին հայտնել է փաստաբան Իսահան Աշուրովը:



Լրագրողը մեղադրվում էր 214.1 հոդվածով (ահաբեկչության սպառնալիք), 283.2.2 (ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանքի սերմանում պաշտոնի չարաշահումով), 213.2.2 (խուսափում հարկերի վճարումից): Ավելի վաղ` ապրիլի 20-ին Է. Ֆաթուլաեւան արդեն դատապարտվել էր 2 տարի եւ 6 ամիս ժամկետով: Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին, Խոջալու քաղաքի բնակիչների հայցի հիման վրա Յասամալի շրջանի դատարանը դատապարտել էր Է. Ֆաթուլաեւային 2,5 տարվա ազատազրկման: Փաստաբանը դատարանի որոշումը անվանել է «անօրինական եւ անարդար»:



«Դա միանշանակ պատվիրված գործ է` կապվաշ իմ պաշտպանյալի լրագրողական գործունեության հետ»,- ընդգծել է Ի. Աշուրովան: Փաստաբանը նշել է, որ մտադիր է դիմել Վերաքննիչ դատարան, եւ հիշեցրել է, որ արդեն բողոք է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ավելի վաղ պետական մեղադրող Չինգիզ Շուքյուրովը պահանջում էր Է. Ֆաթուլաեւային դատապարտել 10 տարվա ազատազրկման, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---