Սբ Հովհաննես եկեղեցու աղոթատունը վերանորոգվել է ու վերաօծվել

Սբ Հովհաննես եկեղեցու աղոթատունը վերանորոգվել է ու վերաօծվել

PanARMENIAN.Net - Լոռու մարզի Գարգառ համայնքի` 1907 թվականին կառուցված Սբ Հովհաննես եկեղեցու աղոթատունը վերականորոգվել է ու վերաօծվել:

Աշխատանքները կատարվել են տեղի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քհն Սողոյանի, գյուղապետի և «Լույս» կրթական հիմնադրամի տնօրեն Ժակլինի Կարա-Ասլանյանի և ուսանողների միջոցներով, հաղորդում է «Երկիր մեդիան»:

Ապրիլի 21-ին բարերարների շնորհիվ վեջին տարիներին վերանորոգված աղոթատունը կրկին իր դռներն է բացել հավատավորների առջև: Սուրբ Հովհաննես եկեղեցին վերաօծվել է թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ:

Գարգառ գյուղի եկեղեցին կառուցվել է 1905-1907 թթ։ Կառուցել են հույն վարպետները գյուղի հայ վարպետների հետ միասին։ Եկեղեցին կառուցվել է գյուղի հասարակության միջոցներով։ Եկեղեցու զանգը բերվել է Ռուսաստանի Տուլա քաղաքից, այն պահպանվում է մինչև օրս։ Եկեղեցին երկրաշարժից հետո կանգուն է մնացել և այժմ այն գործում է։ Ժամանակին չեն պահպանվել եկեղեցական շատ հարստություններ, սրբանկարներ, գրքեր։ Գյուղի առաջին քահանա է օծվել Մկրտիչ Հովակիմի Տեր-Մովսիսյանը, որը մինչև քահանա օծվելը սովորել և ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Նա քահանա է եղել 1907 թ.-ից մինչև 1925 թ։ Նրա գործունեության հիմնական նպատակը եղել է գյուղի բնակչության պաշտպանությունը թուրք ելուզակների հարձակումներից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---