Գործադիրը պատրաստվում է 600 մլրդ դրամի նոր պարտատոմսեր թողարկել22 ապրիլի 2017 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Ֆինանսների նախարարությունը թողարկելու է 600 միլիարդ դրամի նոր պարտատոմսեր: Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հայտնված տեղեկության համաձայն, նոր ներքին պարտքն իշխանությունները նախատեսում են վերցնել երեք չափաբաժնով՝ յուրաքանչյուրը 200 միլիարդ դրամի պարտատոսմեր են: Առաջին մասը ՀՀ-ն պետք է մարի 2020 թվականին և հավելյալ վճարի 8 տոկոս, երկրորդը մարվելու է 2022-ին՝ 9 տոկոս հավելավճարով, իսկ երրորդ չափաբաժինը մարվելու է 2037 թվականին՝ 12.5 տոկոս հավելավճարով: Այս առթիվ Ֆինանսների նախարարության պետական պարտքի վարչության պետ Արշալույս Մարգարյանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Կառավարությունն, այնուամենայնիվ, ավելի շատ գումար կներգրավի․ «Ես հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը միայն 600 միլիարդ չի վերցնելու: Ինքը, հավանաբար, տեսանելի ապագայում անընդհատ էլ պարտք ներգրավելու է ներքին շուկայից»,- ասել է նա «Ազատություն» ռադիոկայանին: Միևնույն ժամանակ Մարգարյանն ընդգծել է՝ ճի՛շտ է, Կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է 600 միլիարդ դրամի պարտատոմս վաճառել, սակայն չի պատրաստվում գնալ նման քայլի, իսկ վաճառքի համար նախատեսված պարտատոմսերը գնորդներին առաջարկելու է առաջիկա 4 տարվա ընթացքում․ «Մենք այդ 600 միլիարդ դրամը չենք նախապատրաստվում տեղաբաշխել շուկայում: Դա ուղղակի հայտարարություն է, այսպես ասած, մեր ծավալները չսահմանափակելու վերաբերյալ»: 2016 թվականի դեկտեմբերի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է մոտ 5.9 մլրդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ Կենտրոնական բանկի պարտքը, որը կազմում է մոտ 503 մլն դոլար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |