ԶԼՄ-ներ. Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը22 ապրիլի 2017 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ավիացիան հրթիռային հարված է հասցրել Սիրիայի բանակի դիրքերին Կունեյթրա գավառի Հան-Արնաբա շրջանին: «Իսրայելի ինքնաթիռները 2 հրթիռ են արձակել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ 18: 45-ին»,-հայտնել է աղբյուրը: Սիրիական զորքերը նյութական կորուստներ են կրել: Ըստ աղբյուրի, հարվածը հասցվել է այն պահին, երբ զինվորականները հետ էին մղում ահաբեկիչների գրոհը, հայտնում է ՌԻԱ Նովոստին սիրիական ռազմական աղբյուրի վրա հղումով: «Այդ գործողությունները չեն կասեցնի մեր զինված ուժերի պայքարը ահաբեկչական խմբավորումների հետ, որոնք մոտ են Իսրայելին»,-ասել է աղբյուրը: Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ Իսրայելի զորքերը գնդակոծել են Սիրիայի սահմանամերձ շրջանները, որտեղից ապրիլի 21-ին մի քանի ական էր արձակվել Իսրայելի կողմից վերահսկվող Հոլանի բարձունքների ուղղությամբ: Իսրայելի զինվորականները ենթադրում են, որ Սիրիայի գնդակոծումը միտումնավոր չի եղել՝ ականները պատահաբար են հայտնվել Իսրայելի տարածքում կառավարական ուժերի և ընդդիմության ջոկատների միջև մարտերի ընթացքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |