Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն22 ապրիլի 2017 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 1-5-ը թուրքական և ադրբեջանական զինված ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ թուրք զինվորականներն Ադրբեջան են ժամանել երկու երկրների միջև ռազմական գործակցության մասին ռազմական համաձայնագրի շրջանակում անցկացվող զորավարժություններին մասնակցելու համար: Զորավարժությունների հիմնական նպատակն է համակարգման կատարելագործումը Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ միջև, փոխգործակցությունը երկու բանակների ստորաբաժանումների միջև կենտրոնակայանների համատեղ պլանավորմամբ, հայտնում է TRT-ն: Զորավարժությունների շրջանակում կգործարկվի զրահատեխնիկա, հրետանային կայանքներ և ականանետեր, ՌՕՈւ մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ և զենիթահրթիռային ստորաբաժանումներ, որոնք հագեցած են արդիական պաշտպանական համակարգերով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |