Welt. ԵՄ-ն մտադիր է քննարկել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների կասեցման հարցը22 ապրիլի 2017 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտադիր է քննարկել միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները ժամանակավորապես կասեցնելու հարցը երկրի սահմանադրության մեջ ուղղումների վերաբերյալ հանրաքվեից հետո: «Այդ թեման ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում կլինի: Հանդիպումը նախատեսվում է Մալթայում ապրիլի 28-29-ին: ԱԳ նախարարները կոչ կանեն Եվրահանձնաժողովին քննարկել, թե ինչպես է Անկարան խախտել բանակցությունների հիմնական գծերը և, համապատասխանաբար, հարկավոր չէ արդյոք դրանք ժամանակավորապես դադարեցնել»,-ասել է եվրոպացի դիվանագետը, որը ծանոթ է իրավիճակին, հայտնում է ՏԱՍՍ-ը Welt-ի վրա հղումով: ԵՄ-ում ելնում են նրանից, որ ԵՀ-ն խորհուրդ է տալիս առաջիկայում կասեցնել Անկարայի հետ բանակցություններն անորոշ ժամանակով Թուրքիայում «ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքների լուրջ և տևական խախտումների պատճառով»: Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, աննշան առավելություն են գրացնել Սահմանադրության փոփոխության կողմնակիցները՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները կազմել են քվեարկությանը մասնակցածների 51.2%-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |