ԵԱ. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 6-րդն է բազմամարտում22 ապրիլի 2017 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում անցկացվող մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը մեկնարկել են եզրափակիչները: Բազմամարտում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը (82.864 միավոր): Արթուր Դավթյանը մասնագիտացված է հենացատկ վարժության վրա, իսկ բազմամարտում նոր է հանդես գալիս: Եվրոպայի չեմպիոն է դարձել ուկրաինացի Օլեգ Վերնյաևը (85.866), երկրորդը` Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանն էր (85.498), երրորդը` բրիտանացի Ջեյմս Հոլը (84.664): Ապրիլի 22-ին օղակներ վարժության եզրափակչում կմրցեն Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը, իսկ նժույգթափերում` Հարություն Մերդինյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: 2017-ի մարտին Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում ՀՀ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ: Արթուր Դավթյանը Եվրոպայի պատանեկան (2010) չեմպիոն է և 3-րդ փուլի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2012-ի օլիմպիական խաղերի անդամ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |