Երևանում սպասվում է +26-ից +28 աստիճան

Երևանում սպասվում է +26-ից +28 աստիճան

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ի ցերեկը Երևանում սպասվում է +26 +28 աստիճան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը: Նշվում է, որ ապրիլի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 24-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ:

Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-24-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-26-ը կնվազի 6-8, 27-ին՝ կբարձրանա 2-3 աստիճանով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---