Գեղասահորդուհի Մեդվեդևան համաշխարհային ռեկորդ է սահմանել 2 ծրագրի միավորների արդյունքով

Գեղասահորդուհի Մեդվեդևան համաշխարհային ռեկորդ է սահմանել 2 ծրագրի միավորների արդյունքով

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային ռեկորդ է սահմանել կարճ և ազատ ծրագրերի միավորների հանրագումարով: Տոկիոյում աշխարհի թիմային առաջնությանը գեղասահորդուհին հավաքել է 241,31 միավոր:

Աշխարհի կրկնակի չեմպիոնուհին գերազանցել է իր իսկ նվաճումը, որը գրանցվել էր 2017-ին մարտին կայացած աշխարհի առաջնությանը Ֆինլանդիայում ՝ 233,41 միավոր:

Բացի այդ 17-ամյա գեղասահորդուհին թարմացրել է իր իսկ ռեկորդը ազատ ծրագրում՝ հավաքելով 160,46 միավոր: Նախորդ նվաճումը նույնպես արձանագրվել էր Հելսինկիում 2017-ին կայացած համաշխարհային առաջնության ժամանակ՝ 154,40 միավոր, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Տոկիայում Մեդվեդևան համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ ծրագրում՝ 80,85 միավոր:

Ապրիլի 1-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նոր համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ և ազատ ծրագրերում: 17-ամյա Մեդվեդևան 233.41 միավոր է ստացել՝ գերազանցելով 2017-ի հունվարին Չեխիայում Եվրոպայի առաջնության ժամանակ սահմանած իր իսկ ռեկորդը (229,71 միավոր):

Մեդվեդևան դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, նա նաև աշխարհի կրկնակի չեմպիոն է:

Фото: ТАСС
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---