Կանադայի վարչապետ. Հարգում ենք Ցեղասպանության արդյունքում կյանքներ կորցրած մարդկանց հիշատակը22 ապրիլի 2017 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: Նա մասնավորապես ասել է. «Մենք հավաքվում ենք հիշատակելու հայ բնակչության կյանքերի ողբերգական կորուստը մեկ դար առաջ: 2015-ին Կանադայի համայնքների պալատը միաձայն հայտարարություն է ընդունել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին: Այս օրը հիծում ենք այն մարդկանց, որոնք անարդար կերպով կորցրեցին իրենց կյանքերն ու տառապեցին Ցեղասպանության արդյունքում: Հարգանքի տուրք ենք մատուցում զոհերին ու նրանց ժառանգներին, որոնցից շատերը բնակվում են Կանադայում», մեջբերում է Horizonweekly-ն: Նա նշել, որ կանադացիները, անկախ իրենց հավատքից ու էթնիկ պատկանելիությունից, միասնական են հիշատակման մեջ և վերահաստատում են իրենց նվիրվածությունը՝ երբեք անտարբեր չլինել ատելության կամ բռնության դրսևորումների հանդեպ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |