30 հոկտեմբերի 2007 - 18:31 AMT
Ռոբերտ Քոչարյանն ու Անատոլի Սերդյուկովը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր` գոհունակություն հայտնելով այդ ոլորտում փոխգործակցության մակարդակի եւ որակի առումով: