Դանիայում հաջողությամբ փորձարկել են քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդը22 ապրիլի 2017 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հակաքաղցկեղային թերապիայի նոր մեթոդը, որը մշակվել է Դանիայում, ցույց է տվել իր արդյունավետությունը մկների վրա փորձարկումների ժամանակ: Ինչպես հայտնում է Դանիայի գիտական նորությունների videnskab.dk ինտերնետ պորտալը, գիտնականներին հաջողվել է կասեցնել միզապարկի ուռուցքների աճը, որոնց վրա չի ազդում քիմիաթերապիան: «Հեռանկարները, որոնք բացում է ստացած արդյունքը, շատ լայն են: Այդ մեթոդը կարող է օգնել այն հիվանդներին, որոնց դեպքում ստանդարտ քիմիաթերապիան արդյունավետ չէ»,-ասել է հետազոտության համահեղինակ Մադս Դաուգորդը: Փորձնական բուժում ստացած մկների 80 տոկոսը բուժման ավարտին ողջ է մնացել, իսկ կրծողները, որոնց բուժել են ստանդարտ մեթոդներով, սատկել են: Սա լավ արդյունք է, սակայն ռիսկ կա, որ մարդկանց պարագայում նոր մեթոդը կարող է այդքան արդյունավետ չլինել, գրում է ՏԱՍՍ-ը: Աղմկահարույց բացահայտումը, որի հիման վրա մշակվել է նոր մեթոդաբանությունը, արվել է 2015-ին, գրեթե պատահաբար: Մի խումբ դանիացի գիտնականներ, որոնք աշխատում էին մալարիայի դեմ պատվաստանյութի վրա, շատ արդյունավետ միջոց էին հայտնաբերել տոքսինների տեղափոխման համար, որոնք օգտագործվում են քաղցկեղի դեմ պայքարում: Նրանց կողմից զատված սպիտակուցը կարող է միանալ բջիջներին ուռուցքների 90 տոկոսի դեպքում՝ անտեսելով առողջ հյուսվածքները: Միացնելով սպիակուցին դեղորայքային «մարտագլխիկը», գիտնականները հայտնաբերել են, որ դեղամիջոցը կարողանում է գտնել և սպանել ուռուցքային բջիջները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |