Gallup. Երևանցիների մեծ մասը վստահում է Մարգարյանին հիմնախնդիրների լուծման հարցում22 ապրիլի 2017 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հարցված երևանցիների մեծամասնությունը կարծում է, որ առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից Տարոն Մարգարյանն ունակ կլինի լուծել քաղաքացիների բարձրացրած հիմնախնդիրները, 12.1 տոկոսը նույն հարցում վստահում է Նիկոլ Փաշինյանին, իսկ 4.2 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանին: Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացված «Երևան քաղաքի հիմնախնդիրները/ քաղաքապետի թեկնածուների վարկանիշերն առ ապրիլի 20-ը» թեմայով արված հարցման առաջին արդյունքները: Հարցվածների թիվը 1044 է, իրականացման մեթոդը՝ դեմ առ դեմ: Հարցումն իրականացվել է ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումից պարզ է դառնում, որ որպես առաջնային խնդիր երևանցիների մեծամասնությունը տեսնում է քաղաքային տրանսպորտի խնդիրը: Ըստ երևանցիների՝ ամենալավ ճարտարապետական տեսքն ունեն Կենտրոն, Ավան, Դավիթաշեն վարչական շրջանները, իսկ ամենավատը՝ Շենգավիթը և Նուբարաշենը: Նավասարդյանի խոսքով, հաջորդ հարցումը կիրականացվի մայիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում, գրում է Armlur.am-ը: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |