Արթուր Աբրահամը հաղթել է Ռոբին Կրասնիչիին (վիդեո)

Արթուր Աբրահամը հաղթել է  Ռոբին Կրասնիչիին

PanARMENIAN.Net - Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական Էրֆուրտ քաղաքում հաղթել է լեհ բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիչիին։

12 ռաունդի արդյունքում Արթուր Աբրահամը առավելության է հասել միավորներով (110:118, 114:115, 111:117)։

Այս հաղթանակն Արթուր Աբրահամին հնարավորություն է տալիս մենամարտել մեքսիկացի բռնցքամարտիկ Խիլբերտո Ռամիրեսի հետ՝ չեմպիոնական տիտղոսի համար։

WBO վարկածի 2-րդ կիսամիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 2016-ի ապրիլի 10-ին կայացած մենամարտում պարտվել է մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին: Լաս Վեգասում կայացած մրցավեճում պարտությունն Աբրահամին զրկեց չեմպիոնական տիտղոսից:

«Արթուր արքան» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---