Թբիլիսիում Ջահերով երթի մասնակիցներն իշխանություններին կոչ են արել ընդունել Ցեղասպանությունը24 ապրիլի 2017 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Մեկ տարվա ընդմիջումից հետո «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունն ապրիլի 23-ին Թբիլիսիում Ջահերով երթ է իրականացրել: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին կազմակերպված Ջահերով երթը սկիզբ է առել Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգուց, ապա անցել կենտրոնական Ճավճավաձե պողոտայով մինչև Թուրքիայի դեսպանատուն: Ջահերով, մոմերով, Հայաստանի և Վրաստանի պետական դրոշներով, ճանաչում, դատապարտում, հատուցում վանկարկելով` ցուցարարները պողոտայի մայթերով 15 րոպե տևողությամբ երթ են իրականացրել, հաղորդում է Aliq.ge կայքը: «Ցեղասպանությունը պետք է ճանաչվի և դատապարտվի, որպեսզի այն չկրկնվի, այսօր մենք հենց այդ ճանաչմանը հասնելու նպատակով ենք կազմակերպել երթը»,- ասել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության տեղեկատվական բաժնի պատասխանատու Ալեքսանդր Օհանյանը: Արդեն Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում երթի մասնակիցները փոքր հանրահավաք են անցկացրել: Ցուցարարները կոչով դիմել են նաև Վրաստանի կառավարությանը՝ «Մի կողմ դնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների կարևորությունը և ընդունել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը»: Ցույցի մասնակիցները նաև երգել են «Գետաշեն» երգը: Ջահերով երթի անվտանգությունն են ապահովել տասնյակ ոստիկաններ, ներկա էին նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ: 2015 թվականին հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև Թբիլիսիում 2007 թվականից կազմակերպվող Ջահերով երթը չէր իրականացվել` հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը, դիրքորոշումը և հորդորը, սպասվելիք հնարավոր սադրանքների վերաբերյալ: Այս տարի ևս, Թբիլիսիի քաղաքապետարանը նպատակահարմար չէր համարել Ջահերով երթի անցկացումը` պատճառաբանելով, թե քաղաքի կենտրոնական պողոտայում նման միջառման անցկացումը կարող է խոչընդոտել երթևեկությանը: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի երթին ներկա չէին հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հոգևորականներ, համայնքային կառույցների ղեկավարներ: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |