Ծառուկյանն ընդդիմություն է որակել իր ղեկավարած դաշինքը24 ապրիլի 2017 - 15:12 AMT PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա չի կազմել, հետևաբար՝ ընդդիմություն է: Այս մասին ասել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ զրույցում: Պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԺ-ում հայտարարելու են, որ ընդդիմություն են, Ծառուկյանն ասել է. «Եթե կոալիցիա չենք, ուրեմն ընդդիմություն ենք։ Հիմա տեսա՞ք, որ ընդդիմություն ենք։ Ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չի, պետք է կարողանան գործ անեն, որ մարդկանց կյանքում փոփոխություն լինի։ Մարդկանց վիրավորելով երկիր չի կառուցվում»։ 2012-ին Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարում էր, որ ընդդիմություն չէ, այլ՝ այլընտրանք: Նա նաև տեղեկացրել է, որ ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի հավաքած ձայները չեն կարող երաշխիք լինել խոստացված ներդրումների կատարման համար: Խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքում 15 միլիարդ դոլարի ներդրման խոստումի մասին, Ծառուկյանը նշել է, որ իրենք ընտրություններում ստացել են միայն 29-30 տոկոս ձայն, և ինքը չի կարող երաշխիքներ տալ այն մարդկանց, ովքեր խոստացել էին ներդրումներ կատարել. «Այս հարցում պետք է սպասել հաջորդ ընտրություններին», մեջբերում է Ա1+-ը։ ԱԺ ընտրություններում «Ծառուկյան դաշինքը» ստացել էր 428.892 քվե կամ 27.35%-ը: Նա նաև նշել է, որ իրենք դեռ որոշում չեն կայացրել, թե ով է Ծառուկյան դաշինքից զբաղեցնելու ԱԺ փոխնախագահի պաշտոնը. «Ոչ մի բան էլ դեռ որոշված չէ, որովհետև գործը դեռ Սահմանադրական դատարանում է»։ Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին |