ՀՀ ԶՈւ շտաբի պետ. ՀՀ բանակն այսօր ավելի սպառազինված է, առաջնագիծը՝ ավելի ամուր24 ապրիլի 2017 - 18:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բանակն այսօր ավելի սպառազինված է, մեր առաջին գիծն ավելի ամուր է: Այս մասին ապրիլի 24-ին լրագրողներին ասել է ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Նա տեղելացրել է, որ ի տարբերություն մնացած օրերի` այսօրվա ընթացքում սահմանում կրակոցների քանակը մի քիչ ավելի է եղել: Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանն ու, թե ինչ ակնկալիքներ ունի նրա նշանակումից՝ Հակոբյանը նշել է. «ՀԱՊԿ-ի անդամ երկրների ստորագրած պայմանագիրը հստակ որոշում է ու մեր երկրի ներկայացուցչին այդ պաշտոնին նշանակելը ընդամենը գործառույթների իրականացումն է, և այնտեղի նշանակված որևէ մի անձ չի կարող փոփոխություն մտցնել ՀԱՊԿ-ի ծրագրերի մեջ»։ Դիտարկմանը՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակի գումարները չեն ծառայել իրենց նպատակին, այժմ ի՞նչ փոփոխություններ են արվել բանակում՝ նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո, Հակոբյանը պատասխանել է . «Ձեր գնահատականը չեմ կիսում, դա ձեր գնահատականն է: Զինված ուժերի գնահատականը տալիս է գերագույն գլխավոր հրամանատարը և ինքն իր գնահատականը տվել է: Ես տվյալ հարցերով չեմ զբաղվում և հաշվառում չեմ իրականացնում՝ ով ինչքան է հարստացել և որտեղից, այդպիսի հարցերով չեմ զբաղվում։ Ինձ ավելի կարևոր հարցեր են հետաքրքրում, ես նայում եմ առաջին գծին և զորքին»: Նա ընդգծել է, որ պատերազմից հետո շատ բան է փոխվել։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |