Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն՝ Սլովակիայում24 ապրիլի 2017 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում` Դանուբ գետի ափին տեղադրված հայկական խաչքարի մոտ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն։ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի առջև ծաղկեպսակներ են դրել Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոն, փոխխոսնակ Բելա Բուգարը, Տռնավայի նահանգապետ Տիբոր Միկուշը, Հայաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի և Ռուսաստանի դեսպանները։ Արարողությանը ներկա էին Սլովակիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Արարողությանը ելույթներ ունեցան խորհրդարանի խոսնակ Անդրեյ Դանկոն և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը (նստավայրը՝ Պրահա)։ Դեսպան Սեյրանյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ Հայոց ցեղասպանության անպատժելիության փաստը հնարավորություն է ստեղծել, որ դրանից հետո ևս տեղի ունենան մարդկության դեմ նոր հանցագործություններ։ Դեսպանը նաև անդրադարձավ Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ժխտողականության քրեականցման գործընթացին՝ նշելով, որ շատ երկրների համար դա կարող է լավագույն օրինակ ծառայել։ 102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |