Սամանթա Փաուերը ցավում է, որ Օբաման չընդունեց Ցեղասպանությունը25 ապրիլի 2017 - 10:19 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը Օբամայի օրոք։ «Ես շատ ափսոսում եմ, որ Օբամայի աշխատակազմում աշխատանքի ժամանակ մենք չճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը»,- գրել է նա իր թվիթերյան միկրոբլոգում։ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը անընդհատ մտածում եմ հայերի մասին։ 102 տարի առաջ, օսմանյան իշխանությունները սկսել են կոտորածներ, որոնք ոչնչացրել են 1․5 մլն հայերի: Ցեղասպանությունը անդրադարձել է հայկական ծագումով ամերիկյան գրեթե յուրաքանյուր ընտանիքի վրա։ Թուրքիայի ժխտողականությունը Ցեղասպանությունը դարձնում է բաց վերք»,- ասել է դիվանագետը։ 2008 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզչության ժամանակ խոստացել էր ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սակայն երկու ժամկետով նախագահության տարիներին նա այդպես էլ չկատարեց խոստումը: Photo. Charles Dharapak/AP Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |