Լոս Անջելեսում Ցեղասպանության տարելիցին նվիրված երթին հազարավոր հայեր են մասնակցել25 ապրիլի 2017 - 09:37 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ կայացել է երթ դեպի թուրքական հյուպատոսարանը, հաղորդում է ABC7-ը: «Միասնական երիտասարդ հայեր» կազմակերպության կազմակերպած «Արդարության երթին» մասնակցել են տասնյակ հազարավոր հայեր: «Ես կարծում եմ, որ մեր երեխաների համար կարևոր է իմանալ սեփական պատմությունը»,- ասել է երթի մասնակիցներից մեկը. «Եթե այս հարցը չքնննարկենք, նման կլինի ստրկության մասին լռելուն: Մեզ համար այնքան կարևոր է, որ մեր երեխաներն իմանան, որ հայ ենք, որ շարունակելու ենք գորյության պայքարը, որ պարզապես ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել»: Բացի այս, Լոս Անջելեսում կայացել է նաև Հայ դատի ամերիկյան հանձնախմբի նախաձեռնած երթը: 2016-ին Լոս Անջելեսում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կազմակերպված երթին մասնակցել է ավելի քան 60.000 մարդ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |