ՀՀ էներգետիկայի նախարարությունը՝ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի վաճառքի մասին25 ապրիլի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի նախարարությունը դեռևս չի մասնակցում Միջազգային էներգետիկ կորպորացիայում ՀՀ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի սեփականատեր «ՌուսԳիդրոյի» բաժնետոմսերի վաճառքին: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը՝ մանրամասնելով, որ խոսքը մասնավոր ընկերության և մասնավոր գործարքի մասին է: «Այս փուլում նախարարությունը գործընթացին ոչ մի կերպ չի մասնակցում: Սակայն, երբ գնորդը հայտնի լինի, եթե չեմ սխալվում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է իր համաձայնությունը տա, որ գործարքը կայանա»,- մանրամասնեց Թարփոշյանը՝ հավելելով, որ պոտենցիալ գնորդների մասին ևս դեռևս տեղեկություն չունեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ՌուսԳիդրոն» պատրաստ է վաճառել Միջազգային էներգետիկ կորպորացիայի 90%-ը, որը հանդիսանում է ՀՀ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի սեփականատերը: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավարի առաջին տեղակալ Ջորջ Ռիժինաշվիլին: Ըստ նրա, «ՌուսԳիդրոն» հայկական ՀԷԿ-երը ոչ պրոֆիլային է համարում և առաջիկա 2-3 ամսում կգնահատի դրանք և կկազմի պոտենցիալ գնորդների առաջարկների փաթեթը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |