ԵԼՔ-ի ավագանու ցուցակն ամենաերիտասարդն է, ՀՀԿ-ինը՝ ամենատարեցը

ԵԼՔ-ի ավագանու ցուցակն ամենաերիտասարդն է, ՀՀԿ-ինը՝ ամենատարեցը

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մայրաքաղաքի ամենաերիտասարդ ավագանին կկազմի ԵԼՔ դաշինքը՝ առաջին տեղով անցնելու դեպքում: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 30 անդամի միջին տարիքը կազմում է 36.2 տարի:

Երևանի ավագանու մեջ ներգրավվելու՝ ԵԼՔ դաշինքի առաջին 30 թեկնածուի մեջ ամենաերիտասարդները 21-ից 33 տարեկան են, տարիքով ամենամեծը՝ 70 տարեկան:

Տարիքային չափանիշով երկրորդ տեղում է «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 30 անդամի միջին տարիքը կազմում է 45.8 տարի: Կուսակցության առաջին 30 թեկնածուի մեջ ամենաերիտասարդները 21-ից 37 տարեկան են: Տարիքով ամենամեծը 71 տարեկան է:

Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին 30 թեկնածուի միջին տարիքը 53.3 տարի է: Տարիքով ամենամեծ թեկնածուները 85, 79, 70 տարեկան են, ամենաերիտասարդ թեկնածուները 23-ից 40 տարեկան են:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:

Կարդացեք նաև՝ Կառավարության միջին տարիքը նվազեց 4.4 տարով. Նախարարների գումարային տարիքը նվազել է 131-ով

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---