Իրաքի բանակն ազատագրել է արևմտյան Մոսուլի մի մասը

Իրաքի բանակն ազատագրել է արևմտյան Մոսուլի մի մասը

PanARMENIAN.Net - Իրաքի կառավարական ուժերն ապրիլի 25-ին «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրել են Մոսուլի արևմտյան մասի ամենած շրջանը: Այդ մասին հայտնել է AP գործակալությունն իրաքյան բանակի բարձրաստիճան հրամանատարի վրա հղումով՝ ամենամեծը համարելով այդ հաղթանակը Մոսուլի համար մարտերի մի քանի ամսվա ընթացքում:

Աթ Թանեկ շրջանն ամբողջությամբ ազատրագրվել է և գտնվում է Իրաքի ուժայինների հսկողության տակ: Այդ մասին գործակալությանն է ասել հատուկ նշանակության ուժերի հրամանատար Աբդուլ Վահաբ աս Սաադինգրում է dw.com-ը:

Նույն օրը իրաքյան շիա աշխարհազորայինների զինյալ կազմավորումները, որոնք գործակցում են կառավարության հետ, նոր գրոհ են սկսել ԻՊ դիրքերի ուղղությամբ Մոսուլից դեպի հարավ գտնվող Հաթրա քաղաքի ուղղությամբ: Գրոհը ընթանում է 3 ուղղությամբ՝ Իրաքի ՌՈՈւ աջակցությամբ:

Մինչդեռ Սիրիայում ընդդիմադիր քրդա-արաբական դաշինքը հսկողություն է հաստատել երկրի հյուսիսում Տաբկա քաղաքի կարևոր շրջանում: Ազատագրվել է քաղաքի 40 տոկոսը:

Ավելի վաղ Իրաքի նախագահը հումանիտար աղետ է անվանել այն, ինչ կատարվում է Մոսուլում: Ըստ Իրաքի նախագահի, «հումանիտար վիճակը միանշանակ բարդ է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, որպեսզի այն ահաբեկիչների ակտիվության վայր դառնա: Դրա դեմ պայքարել է պետք, այդ պայքարն իր գինն ունի»: Ըստ միջազգային կազմակերպության, Հին քաղաքում մնում է մոտ 400.000 խաղաղ բնակիչ, որոնք շրջափակման դեպքում կարող են զրկվել ջրից ու սննդամթերքից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---