Յուրա Մովսիսյանը MLS 2017-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 15-յակում է26 ապրիլի 2017 - 12:05 AMT PanARMENIAN.Net - MLS-ի (ԱՄՆ և Կանադայի ֆուտբոլային լիգաների համակարգի բարձրագույն դիվիզիոն՝ Ֆուտբոլի գլխավոր լիգա) ֆուտբոլիստների արհեստակցական միությունը 2017-ին հրապարակել է 50 ամենաբարձր վարձատրվող խաղացողների 50-հոգանոց ցանկը: 15-րդ հորիզոնականը ցանկում զբաղեցնում է MLS «Ռեալ Սոլթ Լեյքի» ակումբի անդամ Յուրա Մովսիսյանը, որի աշխատավարձը 2017-ին կազմել է $1.973 մլն: Վարկանիշի առաջատարն է բրազիլացի Կական, որը «Օռլանդո Սիթիում» տարեկան $7.17 մլն է ստանում: Կակայից բացի, առաջին 10-ում են նաև Սեբաստիան Ջովինկեն՝ «Տորոնտո» $7.12 միլիոնով, Մայքլ Բրեդլին «Տորոնտո» $6.5 մլն, Անդրեա Պիռլոն՝ «Նյու Յորք Սիթի» $5.9 միլիոնով, Դավիթ Վիլյան՝ «Նյու Յորք Սիթի» $5.6 միլիոնով, Ջովաննի դոս Սանտոսը՝ «Լոս Անջելես Գելաքսի» $5.5 միլիոնով, Բաստիան Շվայնշտայգերը՝ «Չիկագո Ֆայր» $5.4 միլիոնով, Ջոզի Ալթիդորը՝ ՝ «Տորոնտո» $4.9 միլիոնով, Կլինտ Դմեփսին՝ ՝ «Սիեթլ Սաունդեսր» $3.9 միլիոնով, Դիեգո Վալերին՝ ՝ «Փորթլենդ Թիմբերս» $2.6 միլիոնով: 2013-ին Յուրա Մովսիսյանը տեղափոխվեց «Սպարտակ»: 2016-ի հունվարին հարձակվողը վարձակալվեց MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի կողմից: Համաձայնագիրն ուժ մեջ էր մինչև 2016-ի դեկտեմբերի 1-ը: Հոկտեմբերին ամերիկյան ակումբը գնեց Մովսիսյանի տրանսֆերը «Սպարտակից»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |