Հայ ջրացատկորդները համաշխարհային մակարդակի արդյունքներ են ցույց տվել26 ապրիլի 2017 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ջրացատկի Հայաստանի առաջնությունում համաշխարհային մակարդակի արդյունքներ են եղել: Այս մասին հայտարարել էջրացատկի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը հանրապետության առաջնության ավարտից հետո: «Հայաստանի առաջնությունը ցույց տվեց, որ ոստնակացատկում այնքան էլ փառահեղ վիճակում չենք, բայց աշտարակացատկում զարմանալիորեն լավ մրցակցություն եղավ, ինչն ինձ շատ ուրախացրեց Մրցանակային երեք տեղն զբաղեցրած Վարդան Բայանդուրյանը, Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը հատեցին 400 միավորի սահմանը, ինչը լուրջ թիվ է: Ռիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ մենք կարող էինք նվաճել 380 միավորով, ինչը տղաներից ոչ մեկին չհաջողվեց: Իսկ Հայաստանի առաջնությունում 400 միավորը բարձրակարգ մարզիկների արդյունք է, ինչը մեր աշտարակացատկորդներին աշխարհի առաջնությունում կարող է թույլ տալ տեղ զբաղեցնել 18 լավագույնների մեջ: Եվ սա այն դեպքում, երբ մեր աշտարակացատկորդներն այս տարի տարբեր պատճառներով գրեթե չեն մարզվել», - ասել է մարզիչը: Նա հավելել է. «Եվրոպայի առաջնությանըմասնակցելու ենք երեք մարզիկով, որի համար նախապատրաստական փուլի ավարտին ես պետք է ընտրություն կատարեմ չորս աշտարակացատկորդների՝ Վարդան Բայանդուրյանի, Վլադիմիր և Ազատ Հարությունյանների և Լև Սարգսյանի միջև», - ասել է Չանդիրյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Հայաստանի առաջնության ավարտից հետո Չանդիրյանը, Վլադիմիր և Ազատ Հակոբյան եղբայրների հետ մեկնել է Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի բաց առաջնությանը:Նրանք մասնակցելու են անհատական և սինքրոն 10 մետր աշտարակացատկերին, որից հետո վերադառնալու են Երևան և սկսելու են նախապատրաստվել հունիսի կեսերին նույնպես Կիևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ապրիլի 23-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում ավարտվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը: Մեծահասակների 10 մետր աշտարակացատկում չեմպիոն դարձավ Վարդան Բայանդուրյանը: Լավագույն եռյակում նրան հաջորդեցին Վլադիմիր Հարությունյանն ու Լև Սարգսյանը: Պատանիների աշտարակացատկում մրցանակակիրների եռյակը կազմեցին Մարատ Գրիգորյանը, Արման Ենոքյանը եւ Դավիթ Մովսիսյանը, իսկ աղջիկների մեջ՝ Քրիստինե Հակոբյանը, Ալիսա Զաքարյանը եւ Աֆինա Գեւորգյանը: Սկսնակների 1 մետր ոստնակացատկում հաղթեցին Անի Խուրշուդյանն ու Մհեր Չիչոյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |