Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանին կտրամադրվի 15 մլն եվրո դրամաշնորհ

PanARMENIAN.Net - Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի 2008 թվականի բյոջեի համար կտրամադրվի 15 մլն եվրո դրամաշնորհ: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում ընթացող բյուջեի վերաբերյալ լսումներում հաղորդել է ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նրա խոսքերով, դարամշնորհի գումարից 3,2 մլրդ դրամ է նախատեսվում հատկացնել միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխմանն ու զարգացմանը, 3 հազար եվրո կկազմի Հայաստանի անդամավճարը ԵԱՀԿ ԽՎ-ում անդամակցության համար: Իր հերթին, եվրաինտեգրման մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը նշել է, որ 2008 թվականի պետբյուջեի նախագիծը լիովին չի լուծում Հայաստանի եվրաինտեգրման հարցերն ու խնդիրները: Նշելով, որ իր գլխավորած հանձնաժողովի հիմնական խնդիրը ԵՄ-ի եւ ԵԽ-ի հետ Հայաստանի կապերի ակտիվացումն է, ինչպես նաեւ ազգային օրենսդրության ներդաշնակեցումը եվրոպականին, Ադոնցը կարեւոր է համարել հատուկ թարգմանչական կենտրոնի ստեղծումը արդարադատության նախարարության համակարգում, ինչը մեծապես կնպաստի վերոնշյալ խնդիրների առավել արդյունավետ լուծմանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---