Ռուսաստանի դիվանագիտությունը փորձում է վերածնել ԽՍՀՄ քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի դիվանագիտությունը փորձում է վերածնել ԽՍՀՄ քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանն այժմ սպասում է իրադարձությունների զարգացմանը, սակայն ԽՍՀՄ-ն միշտ աջակցել է քրդերին: Հիշեցնեմ, որ Իրաքի Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հայրը եղել է ՊԱԿ-ի գործակալ եւ, անկասկած, հին կապերը մնացել են»,-ընդգծել է Սաֆրաստյանը: Նա նաեւ նշել է, որ ՌԴ դիրքերը Հարավային Կովկասում դեռեւս հաստատուն են: «Հայաստանում Ռուսաստանն ունի 102-րդ ռազմակայանը, տնտեսական հարաբերություններ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Սակայն ԱՄՆ-ն մեծ ճնշում է գործադրում, փորձելով դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից»,-ասել է Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---