ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մոսկվայում26 ապրիլի 2017 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը: Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով, ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ապրիլի 19-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հնարավոր է, բայց ոչ հստակ: «Այդպիսի շփումների հավանականություն կա, բայց կոնկրետ պայմանավորվածություն չկա: Հենց որ լինի, անպայման կտեղեկացնենք այդ մասին»,-ասել էր նա:Զախարովան չէր բացառել, որ ղարաբաղյա կարգավորման ընթացքը կարող է քննարկվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |