Վերականգնված Samsung Galaxy Note 7-ը վաճառքի կհանվի հունիսին26 ապրիլի 2017 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Վերականգնված Samsung Galaxy Note 7-ը Կորեայում վաճառքի կհանվի հունիսին: Սարքի գինը կլինի 255 դոլարով էժան, քան օրիգինալ Galaxy Note 7-ինը, երբ այն վաճառքի հանվեց 2016-ին: Այն ժամանակ սարքը Կորեայում վաճառվում էր 988 900 վոնով՝ 875 դոլարով, գրում է Ferra.ru-ն կորեական ETNews-ի վրա հղումով: Մարտի վերջում Samsung Electronics-ը պաշտոնապես հաստատեց, որ մտադիր է վաճառքի հանել վերականգնված Samsung Galaxy Note 7-ը, այն դեպքերում, երբ դա հնարավոր է: Ըստ ավելի վաղ շրջանառվող լուրերի, վաճառքը կարող է 2017-ի հունսին մեկնարկել նաև Հնդկաստանում և Վիետնամում: Վերականգնված Samsung Galaxy Note 7-ը կունենա 3000-3200 մԱժ ծավալի մարտկոցներ, ինչը օրիգինալից նվազ ցուցանիշ է: Սարքերը նաև նոր կորպուսներ կունենան և կարող են թեթևակի տարբերվել դիզայնով: Բոլոր մյուս բաղադրիչները նույնը կլինեն: Սարքը կունենա թարմ ՕՀ՝ Android 7.0 Nougat: 2016-ի աշնանը խոտանված Galaxy Note 7-ի առգրավումը վաճառիքց 2016-ին աննախադեպ էր: Ինչպես պարզել է քննությունը, սմարթֆոնների ինքնահրկիզումն ու պայթյունները տեղի էին ունենում սնուցման տարրերի պատճառով՝ արտադրության և տեխնոլոգիական հավաքման փուլում խախտումների պատճառով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |