Դենիել Ֆրիդը կայցելի Ադրբեջան, այցելություն Հայաստան նախատեսված չէ
Բաքու այցելության ժամանակ կշոշափվեն ժողովրդավարական բարեփոխումների հարցը, մամուլի եւ առաջիկա նախագահական ընտրությունների վիճակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-5 Ադրբեջան կայցելի ԱՄՆ պատվիրակությունը պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդի գլխավորությամբ: Բաքվում Ֆրիդը հանդիպումներ է անցկացնելու նախագահ Իլհամ Ալիեւի, ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի եւ այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում կայանալու է մտքերի փոխանակում երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցերով: Առանձին շոշափվելու է ժողովրդավարական բարեփոխումների հարցը, մամուլի եւ առաջիկա նախագահական ընտրությունների վիճակը, հաղորդում է Turan-ը:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցելությունը Երեւան նախատեսված չէ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---