«Ժխտման ճարտարապետները». Նոր ֆիլմ Ցեղասպանության մասին27 ապրիլի 2017 - 09:59 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր` «Ժխտման ճարտարապետները» (Architects of Denial) փաստավավերագրական ֆիլմի թրեյլերը հայտնվել է համացանցում: Ֆիլմում փորձագետները ներկայացնում են ժխտողականությունն և դրա հետևանքները, պատմաբանների կարծիքներն ու Ցեղասպանությունը վերապրածների պատմությունները: Ֆիլմի պրոդյուսերն է «Սուպերմենի» հեռուստատեսային տարբերակի գլխավոր դերակատար Դիք Քեյնը: Թրեյլերում մեջբերվում է հոլիվուդյան դերսասն Ջորջ Քլունիի ելույթը, որի ժամանակ նա հիշատակել էր Հիտլերի խոսքը. «Ո՞վ է այսօր հիշում հայերին» և հավելում՝ «Ամբողջ աշխարհն է հիշում»: Ներկայացված է նաև Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի կարծիքը, որն ընդգծում է «Թուրքիայի համատարած լոբինգի մասին, որը թույլ չի տալիս բարձրաձայնել Ցեղասպանության ապացույցների մասին»: Վավերագրական ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017-ի հոկտեմբերի 6-ին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |