ՌԴ ԱԳՆ. Թուրքիայի հարվածները քրդերին Իրաքում և Սիրիայում անընդունելի են27 ապրիլի 2017 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Թուրքիայի հարվածները քրդերի դիրքերին Սիրիայում և Իրաքում: Այդ մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: ԱԳՆ-ն հիշեցրել է, որ քրդերն ահաբեկչական խմբավորումներին, առաջին հերթին ԻՊ-ին ցամաքում իրապես դիմակայող ուժ են: «Այն պայմաններում, երբ ահաբեկչության դեմ պատերազմը Սիրիայում և Իրաքում դեռ հեռու է ավարտից, այդպիսի գործողությունները միանշանակ չեն նպաստում հակաահաբեկչական ուժերի համախմբմանը և սրում են առանց այդ էլ լարված իրավիճակը»,-ասվում է հաղորդագրության մեջ: ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է նաև այն հանգամանքով, որ թուրքական ուժերը հարված են հասցրել ինքնիշխան պետությունների տարածքում առանց տեղի իշխանությունների հետ համաձայնեցման: Այդպիսի գործողություններն, ըստ գերատեսչության, անընդունելի են և հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Թուրքիայի գործողությունները քրդերի դեմ քննադատել էր նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը: Ապրիլի 25-ին Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդերի դիրքերին Սիրիայում և Իրաքի հյուսիսում: Զոհվել է 70 մարդ: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե զգուշացրել էր հարվածների մասին Հյուսիսային Քրդստանի իշխանություններին, ինչպես նաև ՌԴ-ին և ԱՄՆ-ին: Սիրիայի քուրդ աշխարհազորայինների ջոկատներ (YPG) իրենց հերթին Թուրքիայի ավիահարվածներից հետո կոչ են արել թռիչքներից զերծ գոտի ստեղծել երկրի հյուսիսում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում |