Հայաստանի 2008 թվականի պետբյուջեի նախագծով պաշտպանության ոլորտին հատկացվել է 376,5 մլն դոլար

PanARMENIAN.Net - Հայաստանի 2008 թվականի պետբյուջեի նախագծով պաշտպանության ոլորտին հատկացվել է 122 մլրդ դրամ կամ 376,5 մլն դոլար: Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի խոսքերով, այդ գումարը գերազանցում է 2007 թվականի ցուցանիշը 20 տոկոսով: Ինչպես նշել է Հարությունյանը, գումարը կուղղվի մարտունակության բարձրացմանը, Հայաստանի ԶՈՒ համար նոր տեխնիկայի ձեռքբերմանը: «Լրացուցիչ գումարը կուղղվի զինծառայողների աշխատավարձը մոտավորապես 10 տոկոսով ավելացնելուն: Սպաների աշխատավարձը կկազմի 182 հազար դրամ, կրտսեր սպայական կազմինը, միջինը, կկազմի 110 հազար դրամ: 90 հազարից քիչ ավել կստանան պայմանագրային աշխատողները, իսկ քաղաքացիական ծառայողները` կստանան շուրջ 60 հազար դրամ»,-նշել է նա: Պետբյուջեի հատկացրած միջոցներով կլուծվի նաեւ սպայական կազմի բնակարանային հարցը: «Հաջորդ տարի մենք նախատեսում ենք կառուցել եւս 600 բնակարան ավագ եւ կրտսեր սպայական կազմի համար»,-նշել է նախարարը: Ըստ նախարարի, 3 մլն դրամ կուղղվի զոհված զինծառայողների եւ հաշմանդամների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: «Բյուջեով նախատեսված գումարը միանգամայն բավարար է ԶՈՒ մարտունակությունը պահպանելու եւ ստանձնած բոլոր պարտավորությունները` այն է մեր տարածքները, մեր պետությունն ու Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու համար»,-ընդգծել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---