ՔԱԳՎ պետ. Ավիատոմսերի գներն առաջիկայում կնվազեն27 ապրիլի 2017 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի ավիատոմսերի գնի նվազեցմանը և ծառայությունների որակի բարձրացմանը, հայտարարել է ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը: Ապրիլի 27-ին Երևանում մեկնարկել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը: «Չեմ կարող հստակ նշել, թե երբ կկնքվի համաձայնագիրը, սակայն հույս ունենք, որ դա կարվի հնարավորինս արագ: Համաձայնագրի ստորագրումը կբարձրացնի ոլորոտում մրցակցությունը, ինչն էլ իր հերթին պայմաններ կստեղծի աշխարագրական բազմազանության, ավիատոմսերի գների նվազման և ավիաընկերությունների կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման համար», - ասել է Ավետիսյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Նրա խոսքով, համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի ոլորտի ազատականացմանը միանգամից բոլոր եվրոպական ավիափոխադրողների համար, ինչպես նաև կնպաստի Հայաստանում ավիաընկերությունների կողմից երկարաժամկետ ծրագրերի մշակմանը: Եվրոպական հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը, իր հերթին, նշել է, որ Եվրամիության և այլ երկրների միջև նմանատիպ համաձայնագրերի ստորագրումը զգալի արդյունքների է հանգեցրել և շահավետ է եղել կողմերի համար: «Արդյունքում ավիաշուկայում ավելի շատ խաղացողներ են հայտնվում, գրանցվում է ուղևորահոսքի աճ, գների նշանակալի նվազում: Դա նպաստում է երկրների միջև ավելի մեծ ինտեգրմանը և ոլորտի զարգացմանը»,-ասել է Գեյլը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ևս մեծ նշանակություն է տվել բանակցությունների մեկնարկին, որոնց շնորհիվ Հայաստանը մեծ ավիաընտանիքի մաս կդառնա: «Հուսով եմ, որ դա կհանգեցնի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Երկիրն ավելի հասանելի ուղղություն կդառնա, ինչը կբարձրացնի նրա գրավչությունը»,-ասել է Սվիտալսկին: Համաձայնագրին միանալու արդյունքում, Հայաստանի և ԵՄ-ի 28 երկրների միջև կգործի ավելի ազատականացված ավիացիոն ռեժիմ: Դա նշանակում է եվրոպական ավիացիոն շուկայի հետ ինտեգրում, հայ գործարարների ելքը արտաքին շուկաներ։ Արևելյան համագործակցության անդամ-երկրներից համընդհանուր ավիացիոն տարածքին միացել են արդեն Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան: Հայաստանի Հանրապետությունում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտները, և հայկական և օտարերկրյա ավիաընկերություններին հնարավորություն կտրվի, շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել օդային երթուղիները: Ընթերցեք նաև. ՀՀ և ԵՄ-ն սկսել են բանակցել ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |