Շաքիի ջրվեժի պատշաճ տեսքն ապահովելու համար ջրօգտագործման կարգը վերանայվել է27 ապրիլի 2017 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Շաքիի ջրվեժի բնականոն վիճակի ապահովման համար Հայաստանի բնապահպանության նախարարությունը սահմանել է «Շաքի» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման նոր ռեժիմ: Բնապահպանության նախարարությունը պարբերաբար ստանում էր ահազանգեր և մամուլում տեղ էին գտնում հրապարակումներ, որոնց հեղինակները պնդում էին, որ հաճախ այցելելով Շաքիի ջրվեժ, այնտեղ ականատես են լինում նրա ոչ լիարժեք տեսքին: Նախարարությունը, կարևորելով բնության հուշարձանի պահպանության առաջնահերթությունները, ինչպես նաև էկոտուրիզմի խթանումը, բանակցություններ և քննարկումներ է կազմակերպել «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչների և ոլորտի մասնագետների հետ, ասվում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ: Քննարկումների արդյունքում որոշվել է վերանայել «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ին տրված ջրօգտագործման թույլտվությունը: Նոր ջրօգտագործման թույլտվությամբ սահմանվել է «Շաքի» ՓՀԷԿ-ի շահագործման համար գետից ջրառի նոր ռեժիմ, ըստ որի` ընկերությունը Շաքի գետից լիարժեք ջրառ կարող է անել միայն մարտի 15-ից ապրիլի 30-ը` ժամը 11-17, մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը` ժամը 11-19, հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը` ժամը 11-17 ժամանակահատվածներից դուրս: ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտնվող Հայաստանի ամենաբարձր (18մ բարձրություն) ջրվեժի` գեղատեսիլ Շաքիի խնդիրը երկար տարիներ չի լուծվել:Ըստ բնապահպանների՝ ջրաղբյուրի ջրերի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում ջրվեժն այսօր, կարելի է ասել, չկա, ցամաքել է մասամբ: Շաքիի ջրերը օգտագործվում են թե՛ հիդրոէներգետիկ (ջրվեշի վրա փոքր ՀԷԿ է կառուցվել), թե՛ գյուղատնտեսական, թե՛ կենցաղային եւ այլ նպատակներով: Բացի դրանից, ջրվեժի տարածքը, որը նաև մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի տարածք է, ամբողջովին ցանկապատված է, ինչը բնապահպանների պնդմամբ՝ խոչընդոտում է զբոսաշրջիկների ազատ ելումուտը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |