2 նոյեմբերի 2007 - 17:32 AMT
Frankfurter Allgemeine. Վրաստանը դեռ ՆԱՏՕ մտնելու հույսեր չի կարող ունենալ
«Վրաստանի ամերիկամետ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պնդում է ՆԱՏՕ մտնելու գաղափարը, քանի որ կարող է Վաշինգթոնի աջակցությունն ստանալ: Արեւմտյան ուժային դաշինք ինտեգրումը կոչ է արված Վրաստանին վերջնականապես դուրս հանելու Ռուսաստանի ազդեցության դաշտից, որը սակայն, մտադիր չէ դրա հետ հաշտվել, եւ ցուցադրում է իր անհամաձայնությունը տարբեր հնարքների եւ հակամարտության դիմելու օգնությամբ»,- գրում է Frankfurter Allgemeine գերմանական թերթը:
Թերթի կարծիքով, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Վրաստանը, ինչպես նաեւ Ուկրաինան, արդեն հիմա օգտվում է հատուկ կարգավիճակից: «ՆԱՏՕ-ի անդամ-երկրները շարունակում են կատաղի վիճաբանել օրակարգում Վրաստանի հարցի ընդգրման նպատակահարմարության շուրջ: Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան դեմ են: Մինչ դեռ, Ռուսաստանին սադրելու ցանկության բացակայությունը ինքնիստինքյան չի կարող բավական սուր փաստարկ համարվել: Առավել կարեւոր է այն, որ Վրաստանը մինչեւ հիմա չի կարգավորել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները: Պետությունը, որը ի վիճակ չէ վերահսկել սեփական տարածքի ինչ-որ հատված, իր նկատմամբ եղած ողջ համակրանքի հետ մեկ տեղ չի կարող ՆԱՏՕ մտնելու հույս ունենալ»,- հայտնում է Deutcshe Welle-ն: