The Economist. «Խոստումը» ֆիլմով ԱՄՆ մշակույթն անում է այն, ինչը չի անում քաղաքական ապարատը28 ապրիլի 2017 - 09:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ մշակույթն անում է այն, ինչ հրաժարվում է անել երկրի քաղաքական ապարատը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմին, նման եզրահանգմում է արել հեղինակավոր The Economist պարբերականը: «Պատմական դրամա ազգային ողբերգության մասին` սա այն ֆիլմերից է, որը Հոլիվուդը սիրում է: Սակայն ավելի քան մեկ դար սցենարիստներն ու ստուդիաները երես են շրջել այս պատմությունից»,- գրում է The Economist-ը: Նշվում է, որ դեռևս 2008-ին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր քարոզարշավի ընթացքում խոստացել էր ընդունել Հայոց ցեղասպանությունը, սակայն այդպես էլ արեց այդ քայլը: Պարբերականը նշում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայերի կոտռորածը չանվանեց «ցեղասպանություն», թեև նշել է, որ սա «20-րդ դարի մեծագույն վայրագություններից մեկն է եղել»: Հանդեսն անդրադարձել է նաև այն փաստին, որ անգամ 100 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 21-ից ցուցադրման դուրս եկած ֆիլմը առաջին շաբաթվա ընթացքում հավաքեց ընդամենը 4,1 մլն ԱՄՆ դոլար, ինչը պատմականորեն ցածր եկամուտ է 100 մլն դոլարանոց ֆիլմի համար: Որոշ մասնագետների կարծիքով էլ` ողջ աշխարհում ֆիլմը կհավաքի 20 մլն ԱՄՆ դոլար, ինչը ձախողում կարող է համարվել ֆիլմի համար: «Սակայն «Խոստումը» չի կարող դատվել միայն տնտեսական չափորոշիչներով, քանի որ Քըրքորյանը հետաքրքրություն չի ունեցել հետ ստանալ իր ներդրումը: Թերևս մենք չպետք է դատենք այն բացառապես գեղարվեստական չափանիշներով ևս: «Խոստումը» ստեղծվել է լույս սփռելու հաճախ անտեսվող պատմական իրողության վրա, և անգամ միջին գնահատականներով գրախոսության ու դրամարկղի միջին թվերի պարագայում էլ այն հասնում է իր նպատակին: Մեկ օր, երբ Հայոց ցեղասպանության պատմությունը պաշտոնապես վերագրվի, «Խոստումը» ֆիլմը կունենա դրանում իր դերակատարումը»,- եզրափակվում է հոդվածը: «Խոստումը» ֆիլմում նկարահանվել են օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոտ լե Բոնը և այլք: Ֆիլմի նկարահանումները հնարավոր եղան հայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի շնորհիվ, ով ստեղծեց Survival Pictures ընկերությունը` նպատակ ունենալով կրթել աշխարհին Հայոց ցեղասպանության թեմայով: «Խոստումը» ֆիլմի նկարահանման գործում նա ներդրեց 100 մլն ԱՄՆ դոլար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |