ՍԴ-ն անփոփոխ է թողել ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը28 ապրիլի 2017 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանն անփոփոխ է թողել ԿԸՀ-ի՝ ապրիլի 9-ի որոշումը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Սահմանադրական դատարանը, այդպիսով, մերժել է ընդդիմադիր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, հայտնում է Aysor.am-ը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ընթերցելով որոշումը, նշել է, որ դաշինքի դիմումը պատշաճ փաստարկված չի եղել, իսկ նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տվել պայքարել ընտրակեղծարարությունների դեմ և հնարավորինս թափանցիկ ու արդար ընտրություններ կազմակերպել: ՍԴ նախագահն ընդգծել է, որ դիմողի կողմից բերված փաստարկները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար: «Սահմանադրական դատարանը կարծում է, որ նման իրավիճակներում ՍԴ-ում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս», - նշել է ՍԴ նախագահը: ՍԴ որոշման ընթերցման ժամանակ հայցվոր կողմը (Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյան, փաստաբաններ Տիգրան Եգորյան, Վահե Գրիգորյան) դահլիճում ներկա չի եղել: Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի դատավարության ընթացքը վկայում է դիմումում ներկայացված դատողությունների սնանկության մասին, ՍԴ-ում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |