Թուրքիան նվազագույնի կհասցնի ֆինանսական մասնակցությունը ԵԽ-ին28 ապրիլի 2017 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր է նվազագույնի հասցնել ֆինանսական փոխանցումները Եվրոպայի խորհրդի բյուջե: «Մենք կնվազեցնենք մեր փոխանցումները ԵԽ բյուջե, նվազագույն գումարը կվճարենք: Քննարկվում է ԵԽ մեր պատվիրակության գործուղման անհրաժեշտության հարցը, կան նաև այլ քայլեր, որոնց մենք կարող ենք դիմել: Թող իմանան, որ նրանք ափսոսելու են կայացրած քաղաքական որոշման համար», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը TGRT հեռուստաալիքի վրա հղումով: Նախարարը նկատի ուներ ԵԽԽՎ վերջերս կայացրած որոշումը Թուրքիայում քաղաքական և իրավական իրավիճակի մշտադիտարկման վերսկսման վերաբերյալ: Հիշեցնելով, որ ԵՄ-ում բանավեճ է ընթանում Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների կասեցման մասին, Չավուշօղլուն հայտարարել է. «Խնդրեմ, կասեցրեք»: «Եթե կարող եք, արեք դա: Մենք էլ կպատասխանենք ինչպես հարկն է: Մենք ԵՄ հետ համաձայնագիր ենք կնքել փախստականների վերաբերյալ, և եթե չստանանք այն, ինչ ուզում ենք ԵՄ հետ առանց վիզաների ռեժիմի մասով, ապա կչեղարկենք համաձայնագիրը»,-ասել է թուրք նախարարը՝ նշելով, որ Թուրքիայի ղեկավարությունը ճանապարհային քարտեզ ունի այդ զարգացումների համար: «Մեր նախագահը շատ մտահոգված է Թուրքիայի հարցում ԵՄ մոտեցումներով: Նրանք միայն խոսում են, իսկ արդյունք չկա: Եթե հարկ լինի, հանրաքվե կանցկացնենք, որպեսզի ժողովուրդը որոշի, պետք է կասեցնել բանակցությունները, թե՝ ոչ: Եվ եթե գնանք դրան, ժողովուրդը կասի՝ կասեցրեք», - ասել է Չավուշօղլուն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |