Մեսսի. Միայն մեկ անգամ եմ մարզաշապիկ խնդրել՝ Զիդանից

Մեսսի. Միայն մեկ անգամ եմ մարզաշապիկ խնդրել՝ Զիդանից

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ իր մարզական կարիերայում միայն մեկ անգամ է այլ ֆուտբոլիստի հետ մարզաշապիկ փոխանակել խաղի ավարտին: Ըստ արգենտինացու, դա «Ռեալի» նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանն էր, որն այժմ մարզում է Մադրիդի թիմը:

«Ես այն մարդը չեմ, որը խնդրում է մյուս ֆուտբոլիստներին մարզաշապիկ փոխանակել: Ես մարզաշապիկ եմ խնդիրել միայն մեկ անգամ՝ Զիդանից: Գուտին 2 անգամ խնդրել է իմ մարզաշապիկը, երբ մենք խաղում էինք «Կամպ նոուի» կազմում, իսկ հետո՝ «Սանտյագո Բերնաբեուի»: Ես փոխանակում եմ մարզաշապիկս, երբ որևէ մեկը խնդրում է ինձ այդ մասին: Եթե ոչ՝ ես չեմ փնտրում մեկին, որի հետ կարելի է փոխանակում անել»,-ասել է Մեսսին, գրում է Championat.com-ը Invictos-ի վրա հղումով:

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Ռեալ» -«Բարսելոնա» հանդիպումն ավարտվել է 2:3 հաշվով: Արգենտինացին 2 գոլի հեղինակ է դարձել, այդ թվում՝ հաղթական: Այդ գոլը նրա 500-րդ գոլն է թիմի կազմում: Ընթացիկ խաղաշրջանում Մեսսին արդեն 49 գնդակ է խփել -«Բարսելոնայի» օգտին բոլոր մրցաշարերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---