Գյուղնախարարությունը բարձր բերք է ակնկալում. Ծիրան և կուտենք, և կարտահանենք28 ապրիլի 2017 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ցուրտ ձմեռն ու ուշացած գարունը տարվա բերքի վրա չեն ազդի՝ գյուղատնտեսության նախարարությունը բարձր բերք է ակնկալում: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Այս պահին ցրտահարության խնդիր չունենք, եթե կա, շատ չնչին է: Հուսանք` տարին կլինի բարենպաստ, և խնձորն ու տանձը շատ կլինեն: Իսկ ծիրան, ասեմ, որ ուտելու ենք, շատ ենք ուտելու և նաև արտահանելու ենք»,- ասել է փոխնախարարը, հայտնում է Sputnik Արմենիան: Միակ բուսատեսակը, որին վնասել է անցած ցրտաշունչ ձմեռը, աշնանային ցորենն է: Հանրապետության որոշ վայրերում ցորենի ցանքատարածությունները վնասվել են ցածր ջերմաստիճանի և ձյան բարակ ծածկույթի պատճառով: Փոխնախարարը հայտնել է, որ գյուղատնտեսական աշխատանքները հայաստանյան գյուղերում արդեն եռում են, շուրջ 50 000 հա տարածության վրա արդեն ցանքս է կատարված: Փոխնախարարը հիշեցրել է, որ մինչև հուլիսի 22-ը դեռ կարելի է ցանքս կատարել: Անդրադառնալով կարտոֆիլի սերմացուի ցրտահարության մասին լուրերին` փոխնախարարը վստահեցրել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ «Գյուղացին ինքը կմրսի, բայց թույլ չի տա, որ տնկանյութը մրսի»,- ասաց նա: Հարությունյանի խոսքով` Հայաստանում այս պահին անհրաժեշտ քանակի կարտոֆիլի տնկանյութ կա: 2016-ին գարնանն արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը: Առանձին համայնքներում ծիրանի կորուստը հասել է 50-80%-ի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |