Հայաստանում կարող է ռուսաստանյան աղմկահարույց «Պլատոն» համակարգ ներդրվել28 ապրիլի 2017 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ-ում «Պլատոն» համակարգը ներդրած կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոն Զամկովին։ Անտոն Զամկովը Վահան Մարտիրոսյանին ներկայացրել է «Պլատոն» համակարգի կիրառությունը։ Զամկովը նշել է, որ այն հավանության է արժանացել նաև բեռնափոխադրողների միջազգային կազմակերպության կողմից։ Մարտիրոսյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում համակարգի ներդրման հնարավորությունը, ներկայացնել տնտեսական հիմնավորումները, որից հետո միայն քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները։ Զամկովը նշել է, որ «Պլատոն» համակարգը հնարավորություն է տալիս հետևել բեռի տեղաշարժի ամբողջ ընթացքին` որտե՞ղ է գտնվում, քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել։ Համակարգով կարելի է տեղեկություն ստանալ տրանսպորտային միջոցի չափերի, բեռի քաշի մասին։ Նախարարն իր հերթին, ներկայացնելով ՀՀ տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հեռանկարային ծրագիրը` նշել է, որ ինտելեկտուալ և բազմաֆունկցիոնալ այդ համակարգը կարող է արդյունավետ լինել հատկապես նման փոխադրումները զարգացնելու նպատակով։ «Պլատոնը» 12 տոննայից ավելի քաշ ունեցող բեռնատարներից վճար գանձելու համակարգ է: Ռուսաստանում բեռնատարների վարորդներից յուրաքանչյուր կիլոմետրի համար պետք է գանձվեր 3.73 ռուբլի, սակայն ՌԴ վարչապետի հանձնարարականով 2017-ի համար սահմանվել է 1.91 ռուբլի 1 կմ դիմաց: Համակարգը ՌԴ-ում ներդրվել է 2015-ին և բողոքի ալիք բարձրացրել բեռնատարների վարորդների շրջանում: 2017-ինբեռնատարների վարորդները շարունակում են բողոքի ակցիաները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կկրճատվի հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակաները ոչ պիտանի են ճանաչվում Գիշերամիզությունը, թեթև մտավոր հետամնացությունը, կիստաները այլև բանակից ազատվելու հիմք չեն լինի ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար Նոր պահանջը կգործի մայիսի 1–ից Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված |