Փոխնախարար. ՀԷՑ-ը կկորցնի մենաշնորհն էներգետիկ շուկայի ազատականացման արդյունքում28 ապրիլի 2017 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Էներգետիկ շուկայի ազատականացումը ենթադրում է, որ ՀԷՑ-ը կկորցնի էլեկտաէներգիայի մատակարման մենաշնորհը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ հստակ տարանջատվելու են ՀԷՑ-ի` մատակարարման և բաշխիչ գործառույթները: «Ազատականացման արդյունքում ստեղծվելու է համակարգի, շուկայի օպերատոր, ազատականացվելու է տարածաշրջանային առևտուրը և սահմանվելու են որակավորված սպառողների կատեգորիան, որակավորված մատակարարների կատեգորիաները»,- նշեց փոխնախարարը՝ մանրամասնելով, որ մշակվելու են պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ: «Փորձեմ բացատրել պարզ, կենցաղային օրինակի հիման վրա: Պատկերացրեք՝ տաքսիով ինչ-որ տեղ եք գնում: Ճանապարհի կեսից գազը սպառվում է, բենզին է լցնում վարորդը և ասում՝ «գիտես ինչ, ես չէի նախատեսել, որ գազս կավարտվի, կեսից բենզին եմ լցրել, դու ինձ պետք է թանկ վճարես»: Այժմ պատասխանատվության մեխանիզմներ մեր օրենսդրական դաշտում նախատեսված չեն»,- ասաց Հարությունյանը և հավելեց. «Եթե մենք, մեր սպառողները, խոշոր սպառողները հայտ են ներկայացնում, որ իրենք սպառելու են X քանակության էներգիա, արտադրողը հայտ է ներկայացնում, որ իրենք մատակարարելու են N քանակություն: Երբ որ այստեղ շեղում է լինում, այժմ հստակ չէ, թե ով պետք է պատասխանատվությունը կրի: Բարեփոխումների այս նոր օրենսդրական փաթեթով նախատեսում է պատասխանատվությունների համակարգի ստեղծում, որ թե մատակարարման, թե սպառման տեսանկյունից այն հայտերը, այն պարտավորությունները, որ ձեռք են բերվել, իրականություն դառնան, իսկ եթե չդառնան, դուք , մենք, հասարակ սպառողը դրա համար չվճարի»: Փոխնախարարի խոսքով, բարեփոխումների փաթեթով նախատեսվում է ներքին շուկայի արդյունավետության բարձրացում. «Ազատականացումն իրականացվելու է թե մեր ներքին շուկայի պահանջարկից ելնելով և թե տարածաշրջանային զարգացումների: Այն բավական մեծ, լայնածավալ փաթեթ է: Գրեթե ամեն գլխում խոշոր փոփոխություններ ենք նախատեսում, հստակեցնում ենք ոլորտի բոլոր խաղացողների պատասխանատվություններն ու պարտավորությունները»: Հայկ Հարությունյանը շեշտեց, որ չկա պատրաստի ազատական շուկայի մոդել, որը կարելի լիներ ներդնել ու կիրառել. «Մենք պետք է ուսումնասիրենք բոլոր հաջողված ու ոչ այդքան հաջող փորձերն ու մշակենք, ներկայացնենք մերը»: Ինչ վերաբերում է ժամկետներին, էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է արդեն մայիս ամսին առաջարկվող փոփոխությունների փաթեթը ներկայացնել Կառավարություն: Քննարկումներից ու Գործադիրի հաստատումից հետո փաթեթը կուղղվի Ազգային ժողով: Հայկ Հարությունյանը հուսով է՝ դա կլինի 2017-ի ընթացքում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |