Նոյեմբերի 5-ին Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ֆինլանդիա

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 5-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆինլանդիա, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Ավետ Ադոնցը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:



Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կկայանա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Տարյա Հալոնենի առանձնազրույցը, որին կհաջորդի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը եւ երկու երկրների ղեկավարների մամուլի ասուլիսը:

Հայաստանի նախագահը ողջույնի խոսքով հանդես կգա Ֆինլանդիայի խորհրդարանում, հանդիպումներ կունենա վարչապետի, ֆինլանդական գործարար կազմակերպությունների ղեկավարների հետ:



Ռոբերտ Քոչարյանը կայցելի Հելսինկիի քաղաքապետարան, ելույթ կունենա տեղի համալսարանի Ալեքսանթերի ինստիտուտում: Հայաստանի նախագահը կլինի նաեւ «Նոկիա» ընկերությունում, կայցելի պատմամշակութային մի շարք վայրեր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---