Հռոմի պապ. Բոլոր կրոնները պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում29 ապրիլի 2017 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել է տարբեր կրոնների ներկայացուցիչներին՝ կոչ անելով միավորել ջանքերը «Աստծո անվան տակ» կատարվող բռնության ցանկացած դրսևորման, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի համար: Այդ մասին Պապը հայտարարել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ գտնվում էր ապրիլի 29-ին պատմական այցով, հայտնում է Վատիկանի ռադիոն: Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ելույթ է ունեցել աշխարհի առաջատար իսլամական ուսումնական հաստատություննեից մեկում՝ Ալ Ազհար համալսարանում: Հռոմի պապը, որը մասնակցում է Կահիրեում ընթացող Խաղաղության միջազգային կոնֆերանսին, զգուշացրել է նաև պոպուլիզմի վտանգների մասին միջազգային կայունության համար: Ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ելույթ էր ունեցել հայտնի TED (Technology, Education, Design) կոնֆերանսում: Իր խոսքում Ֆրանցիսկոսը համերաշխության կոչ է արել, հորդորել է պայքարել «աղբի մշակույթի» դեմ: Ընթերցեք նաև. Հռոմի պապը TED կոնֆերանսում հորդորել է պայքարել «աղբի մշակույթի» դեմ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |